գլխավոր Իրադարձային Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը. Ալեն Սիմոնյան

Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հորդորեց պետական կառավարման մարմինների շենքերը գրավելու մասին խոսելիս 2018 թվականին ռադիոտան շենքի գրավման օրինակն այլևս չբերել։

«Ռադիոտուն մտնելիս, եթե հիշում եք, ոստիկաններից մեկը զենք է փորձել կիրառել, բայց վերջին պահին ուղղակի չի կիրառել, որովհետև տեսել է, որ մարդիկ տրամադրված չեն որևիցե բռնության։ Բացի այդ, այդ ժամանակ կար եթերի խնդիր, ուստի ռադիոտան գրավումը համեմատել կառավարական առանձնատան, շենքեր գրավելու, «Ազատություն» ՌԿ մտնելու, ջարդուխուրդ անելու հետ, համարում եմ անտեղի։ Ուստի խնդրւմ եմ ռադիոտան օրինակն այլևս չբերել։ Դա շատ թույլ փաստարկված օրինակ է»,– ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ 2018թ–ի հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, բռնության կոչեր չեն եղել։

Վերջինս անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե կառավարական շենքերի վրա հարձակման դեպքում իշխանությունը կարող է կրակել քաղաքացիների վրա: Ալեն Սիմոնյանը վերահաստատեց պետական պահպանության տակ գտնվող շինությունները պահպանելու գաղափարը։

«Իշխանությունը օրենքի շրջանակում պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը։ Եթե սրա հետ կապված որևէ մկն առարկություն ունի, ես պատրաստ եմ իր հետ բանավիճել»,– ասաց Սիմոնյանը։