գլխավոր Իրադարձային Ոստիկանությունը կառավարության շենքի մոտից բերման է ենթարկել 25 քաղաքացու

Ոստիկանությունը կառավարության շենքի մոտից բերման է ենթարկել 25 քաղաքացու

ՀՀ Ոստիկանությունը կառավարության երրորդ մասնաշենքի հարակից տարածքից բերման է ենթարկել ընդդիմության ակցիայի մասնակից 25 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանում, թե ինչ հիմքով են բերման ենթարկել քաղքացիներին:

Հիշեցնենք` երեկ կայացած բողոքի երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին` 11:30-ին, այցելելու է ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք:

Ընդդիմադիր գործիչը կոչ էր արել քաղաքացիներին այդ ժամին հավաքվել կառավարության տվյալ մասնաշենքի դիմաց` փակելու շենքի մուտքերն ու թույլ չտալու վարչապետին ներս մտնել։