գլխավոր Իրադարձային Ոստիկանությունը ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության գործիչներին

Ոստիկանությունը ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության գործիչներին

Հայաստանում Ադրբեջանի հյուպատոսության ոստիկանությունն ապօրինի ձերբակալեց «Հայրենիք» կուսակցության խորհրի անդամ Սոս Հակոբյանին, կուսակցականներ Բաբկեն Հարությունյանին և Դավիթ Բաղդասարյանին:Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Հատուկ այս թրքապաշտպան ոստիկանությանը տեղեկացնում եմ. չի ընդունվելու՝ «հրաման ենք կատարել» արդարացումը: Անցել են այդ ժամանակները և նոր իշխանությունը ձեր նմանների կարիքը երբեք չի ունենալու»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քաղաքացիները շրջափակել էին կառավարական երրորդ մասնաշենքը, որի ընթացքում ոստիկանությունը գործել է բավական ագրեսիվ քաղաքացիների նկատմամբ՝ նրանց հրմշտելով, գետնին գցելով բերման ենթարկել։