գլխավոր Աշխարհ Թրամպը դեռ Հանրապետական կուսակցության ղեկավարն է, չնայած ընտրություններում պարտությանը

Թրամպը դեռ Հանրապետական կուսակցության ղեկավարն է, չնայած ընտրություններում պարտությանը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հաջորդ շաբաթ Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում պահպանողական շրջանակների համաժողովում նախատեսված ելույթը շեշտում է Հանրապետական կուսակցությունում նրա կենտրոնական դերը, և այն փաստը, որ նա իրականում 2024 թվականի նախագահական ընտրություններում «ամենահավանական հանրապետական թեկնածուն» է:

Այս մասին հաղորդել է Axios պորտալը՝ հղում կատարելով երկրի նախկին ղեկավարի քաղաքական շրջանակի ներկայացուցիչներին:

Մասնավորապես, հանրապետական առաջնորդի խորհրդականներից մեկը «ուժի ցուցադրում» է անվանել պաշտոնյայի առաջիկա ելույթը, որը կդառնա Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը թողնելուց ի վեր առաջին հրապարակային ելույթը:

Ըստ նրա՝ նախկին նախագահի ուղերձը կհիմնվի այն փաստի վրա, որ նա «դեռ կուսակցության ղեկավարն է», չնայած այն հանգամանքին, որ ընտրություններում պարտվելուց հետո նա ստիպված է եղել լքել Սպիտակ տունը:

Բացի այդ, Թրամփն, ըստ պորտալի, մտադիր է «հաշիվներ լուծել» այն հանրապետականների հետ, որոնք «իմփիչմենթի ժամանակ երես են թեքել կամ բացահայտորեն ընդդիմանացել են իրեն»:

Ըստ նրա խորհրդականների՝ կուսակցության շարքային անդամներն ու ընտրողներն առավել քան երբևէ հավատարիմ են մնում Սպիտակ տան նախկին ղեկավարին, և պատրաստ են նրա հետ դիմակայել այն հանրապետական քաղաքական գործիչների հետ առճակատմանը, որոնք փորձել են շեղվել Թրամփի վարած քաղաքականությունից:

Այս առումով նախկին նախագահը կկարողանա օգտագործել իր ազդեցությունը 2022 թվականի գալիք միջանկյալ ընտրություններում իրեն հավատարիմ թեկնածուներին սատարելու և մնացած հանրապետականներին աջակցությունից զրկելու համար:

«Թրամփը, ըստ էության, Հանրապետական կուսակցությունն է: Միակ պառակտումը, որը գոյություն ունի, Վաշինգտոնի քաղաքական գործիչների և երկրի ամբողջ հանրապետականների միջև ներկայիս  պառակտումն է: Եթե հարձակվում եք նախագահ Թրամփի վրա, ուրեմն հարձակվում եք շարքային հանրապետականների վրա», – պորտալին հայտնել է նրա խորհրդական Ջեյսոն Միլլերը: