գլխավոր Իրադարձային Փաշինյանն անարգել մտավ կառավարության 3-րդ մասնաշենք

Փաշինյանն անարգել մտավ կառավարության 3-րդ մասնաշենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անարգել մտավ կառավարության 3-րդ մասնաշենք: Վերջինս քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հիշեցնենք, որ հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

Նշենք, որ վարչապետին ոչ ոք չէր էլ ցանկանում խոչընդոտել: Պարզվեց, որ ընդդիմությունը չէր պատրաստվում արգելափակել վարչապետի մուտքը մասնաշենք: Նրանց նպատակն էլ ցույց տալ, որ իշխանությունը վախենում է իրենցից: Այդ պատճառով էլ Փաշինյանի՝ կառավարության մի մասնաշենքից մյուսը գնալն ապահովելու համար հարյուրավոր ոստիկաններ շրջափակել են շենքերը:

Նիկոլ Փաշինյանին փողոցում սպասում էր Բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը, որն էլ վարչապետի հետ միասին մտավ 3-րդ մասնաշենք: