գլխավոր Իրադարձային Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուներ են անցնում. Արցախի նախագահի խոսնակ

Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուներ են անցնում. Արցախի նախագահի խոսնակ

NAGORNO-KARABAKH - NOVEMBER 14, 2020: A Russian peacekeeper guards the area near the Dadivank Armenian monastery. On 10 November, Armenia’s Prime Minister Nikol Pashinyan, Russia’s President Vladimir Putin, and Azerbaijan’s President Ilham Aliyev signed a joint statement on a complete ceasefire in Nagorno-Karabakh. The Russian leader said the Azerbaijani and Armenian sides would maintain the positions that they had held and Russian peacekeepers would be deployed to the region. According to the document, Armenia has to hand over the Nagorno-Karabakh districts of Kalbajar, Lachin, and Agdam, to Azerbaijan till November 15, December 1, and November 20, respectively. Stanislav Krasilnikov/TASS Íàãîðíûé Êàðàáàõ. Ðîññèéñêèé ìèðîòâîðåö ó àðìÿíñêîãî ìîíàñòûðÿ Äàäèâàíêà. 10 íîÿáðÿ ïðåìüåð-ìèíèñòð Àðìåíèè Íèêîë Ïàøèíÿí, ïðåçèäåíò Ðîññèè Âëàäèìèð Ïóòèí è ëèäåð Àçåðáàéäæàíà Èëüõàì Àëèåâ ïîäïèñàëè çàÿâëåíèå î ïðåêðàùåíèè âîéíû â Íàãîðíîì Êàðàáàõå, êîòîðàÿ íà÷àëàñü â êîíöå ñåíòÿáðÿ. Ñîãëàñíî äîêóìåíòó, Àðìåíèÿ ïåðåäàåò Àçåðáàéäæàíó äî 15 íîÿáðÿ ýòîãî ãîäà Êåëüáàäæàðñêèé è äî 1 äåêàáðÿ Ëà÷èíñêèé ðàéîíû. Äî 20 íîÿáðÿ àðìÿíñêàÿ ñòîðîíà òàêæå äîëæíà ïåðåäàòü Àãäàìñêèé ðàéîí Íàãîðíîãî Êàðàáàõà. Ñòàíèñëàâ Êðàñèëüíèêîâ/ÒÀÑÑ

Արցախի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուների երթևեկությունը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսվել է դեռևս նոյեմբերի 9-ի հրադադարին հաջորդած օրերին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որի համաձայն` 15-20 օր է, ինչ հայկական վերահսկողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով սկսել են երթևեկել ադրբեջանական ավտոմեքենաներ՝  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

«Այդ ճանապարհը սկսվում է Մատաղիսից, այնուհետև անցնելով Դրմբոն-Գետավան հատվածով` հասնում Քարվաճառ: Դեռևս այս տարվա  հունվարին, Դրմբոնի բնակիչներն էին ադրբեջանական ավտոշարասյան համար փակել այդ ճանապարհահատվածը՝ պահանջելով իրենց համար ևս հասանելի դարձնել Վարդենիս տանող համեմատաբար կարճ ճանապարհը:

Անցած տարվա նոյեմբերին հաստատված հրադադարից հաստատումից հետո՝ ըստ հայտարարության դրույթների՝ այս ճանապարհով, ինչպես նաև Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի և Շուշի-Բերձոր ճանապարհահատվածներով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղաշարժվում են նաև ադրբեջանական ավտոմեքենաներ»,-պարզաբանեց Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով, որ տարբերությունն այն է միայն, որ վերջին ժամանակահատվածում ադրբեջանական ավտոշարասյուների երթևեկությունն է ինտենսիվացել, ինչը պայմանավորված է շինարարական բեռների տեղափոխմամբ: