գլխավոր Աշխարհ «Կալաշնիկով»-ն ԱԿ-308-ի հիմքով նոր սերնդի ինքնաձիգ կստեղծի

«Կալաշնիկով»-ն ԱԿ-308-ի հիմքով նոր սերնդի ինքնաձիգ կստեղծի

«Կալաշնիկով» կոնցեռնը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը քննարկում են «ԱԿ-308»-ի հիմքով այլ հրաձգային ինքնաձիգ ստեղծելու հնարավորությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քանի որ «ԱԿ-308» ինքնաձիգը սկզբնապես ստեղծվել է շատ հզոր փամփուշների համար, «Կալաշնիկով» կոնցեռնը և ՌԴ ՊՆ-ն, հետևելով համաշխարհային միտումներին, ուսումնասիրում են ինքնաձիգի հիմքի վրա նոր մոդելներ ստեղծելու մասին», – հայտնել են կոնցեռնի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հավանական է՝ «ԱԿ-308»-ը, որը մշակվել է ՆԱՏՕ-ի 7,62-51 մմ փամփուշների համար, պահանջարկ ունենա պետության հաճախորդներից մեկի մոտ:

2020 թվականի օգոստոսին «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Դմիտրի Տարասովը նշել էր, որ «ԱԿ-308»-ի կառուցողական մի քանի որոշումներ խթան են հանդիսացել հեռանկարային փոքր զենքի նոր մոդելների հայեցակարգի մշակման համար: