գլխավոր Շոուբիզնես Նեյմարը փորձել է Ձանիոլոյի ձեռքից փախցնել վերջինիս ընկերուհուն (լուսանկար)

Նեյմարը փորձել է Ձանիոլոյի ձեռքից փախցնել վերջինիս ընկերուհուն (լուսանկար)

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը կանանց սրտերի հայտնի նվաճող է, ում հետ սիրավեպեր են ունեցել Instagram-ի մեկից ավելի մոդելներ և շուբիզնեսի ներկայացուցիչներ։ Վերջերս նա կարծես թե հանդիպում էր Նատալիա Բարուլիչի հետ, բայց նրանց սիրավեպը կայծակնային արագությամբ ավարտվեց:

Սակայն այս անգամ Նեյմարը փորձել է մի նոր բան․ այս անգամ նա փորձել է մեկ այլ հայտնի ֆուտբոլիստի՝ «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի ձեռքից փախցնել նրա ընկերուհուն։

Իտալական Chi հրատարակությունն առաջինը գրեց այդ մասին, որից հետո իսպանական հեղինակավոր Marca-ն ևս անդրադարձավ այդ միջադեպին:

Լրագրողների կարծիքով, Նեյմարին դուր է եկել Ձանիոլոյի ընկերուհի Չիարա Նաստյան` Instagram-ի մոդելը, որի բաժանորդները 1,8 միլիոն են: Բրազիլացին մի քանի անգամ փորձել է սիրախաղ անել Նաստյայի հետ՝ տարբեր երեկույթներին, բայց դա նրան չի հաջողվել:

Նեյմարը Նաստյայի instagram-յան էջի ակտիվ հեռևորդնեից է և բազմիցս իր հավանել աղջկա նկարները։

Աղբյուր` Armsport.am