գլխավոր Без рубрики Անժելա Էլիբեգովա և Գոհար Մելոյանը հրաժարվել են ցուցմունք տալուց (տեսանյութ)

Անժելա Էլիբեգովա և Գոհար Մելոյանը հրաժարվել են ցուցմունք տալուց (տեսանյութ)

Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ փորձագիտական հանրույթի մեր ներկայացուցիչները այսօր դառնում են թիրախ, ինչն անթույլատրելի է, իսկ նման իրավիճակներն ավելի են լարում երկրում առաջացած մթնոլորտն ու ավելի բևեռացնում այն պատերազմից հետո:Այս մասին ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին ԱԱԾ բերման ենթարկելուն:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայություն էր հրավիրվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և իրավապաշտպան Գոհար Մելոյանը:

Մելոյանը շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննիչներն իրականացրել են խուզարկություն՝ առանց դատարանի որոշման, ինչը պարտադիր էր։

«Հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով, հրաժարվել ենք ցուցմունք տալուց, քանի որ գործերի շրջանակը հստակեցված չէր»,- ասաց Մելոյանը։