
Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները փետրվարին տեղեկություններ ստացան նախկինում կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Նրանց տեսադաշտում էր հայտնվել Քասախ գյուղում բնակվող 41-ամյա մի տղամարդ: Ըստ տեղեկությունների՝ նա 2019-2021 թթ. ընկած ժամանակահատվածում Քասախ և Պռոշյան համայնքների առանձնատներից, ինչպես և մի չգործող արտադրամասից գողություններ էր արել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումներով կասկածները հիմնավորվեցին, և տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։ Կասկածվողը խոստովանեց, թե երբ և որտեղ է մտել ու ինչ գողացել։
Տուժողները հրավիրվել են բաժին ու դեպքերի վերաբերյալ տվել հաղորդումներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու և գողությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։