գլխավոր Իրադարձային Արցախում իրականացվում են չպայթած զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ

Արցախում իրականացվում են չպայթած զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական ջոկատները՝ չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։

«Անհրաժեշտության դեպքում հայտնաբերված զինամթերքը տեղում կպայթեցվի։ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը՝ պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Բերքաձոր, Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում։ Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ»,-իրազեկում են ծառայությունից՝ հավելելով,որ լրացուցիչ տեղեկատվության համար գործում է 911 հեռախոսահամարը։