գլխավոր Իրադարձային Աղջիկն ընկել է 16-րդ հարկից և ողջ մնացել

Աղջիկն ընկել է 16-րդ հարկից և ողջ մնացել

Մոսկվայում երիտասարդ աղջիկն ընկել է 16-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից և ողջ մնացել: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում տալով իրավապահ մարմինների աղբյուրին:

Ընկնելիս նա վայրէջք է կատարել մուտքի ձյունապատ ծածկի վրա և լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել: Դեպքի հանգամանքներն ու աղջկա ինքնությունը պարզվում են:

Ավելի վաղ Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ բազմահարկ շենքի հարևանությամբ, հայտնաբերվել էին տղամարդու և աղջկա մարմիններ, իսկ փետրվարի 8-ին, հաղորդվել էր, որ Մոսկվայում 11-ամյա դպրոցական աղջիկ է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանից: