գլխավոր Միջազգային Ճապոնիան աջակցություն կտրամադրի Հայաստանին

Ճապոնիան աջակցություն կտրամադրի Հայաստանին

Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Արցախի պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով: Այս մասին հայտնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Կառավարության որոշմամբ՝ աջակցությունը կտրամադրվի բնակչության կենսամակարդակի բարելավման, ապաստարանների վերանորոգման և բժշկական վերազինման նպատակով, ինչպես նաև օգնություն կտրամադրվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով:

Հայաստանին տրամադրվելիք օգնության շրջանակում մասնավորապես նախատեսվում է բուժպատրաստվածության վերաբերյալ վերապատրաստումներ իրականացնել 6 հիվանդանոցում և բուժհաստատությունում, վերանորոգել 3 տարհանման ապաստարան, բժշկական սարքավորումներ տրամադրել 17 բուժհաստատության, վերանորոգել 15 դպրոց, տրամադրել ուսումնական պարագաներ և այլն: