գլխավոր Без рубрики ԱՄՆ-ի հորդորը` Թուրքիային

ԱՄՆ-ի հորդորը` Թուրքիային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և քննարկել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հարցը: Նա հորդորել է հրաժարվել այդ համակարգերից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ պետդեպարտամենտին:

«Պետքարտուղար Բլինկենը Թուրքիային հորդորել է իր մոտ չպահել ռուսական C-400 ցամաք-օդ հրթիռային համակարգերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումն Անկարային սկսվել է 2019-ի հունիսի կեսերին, ինչը հանգեցրել է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամին: Ամերիկյան վարչակազմը բազմիցս դատապարտել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից ռուսական զենքի ձեռքբերումը և պնդել է, որ Թուրքիան գնի ամերիկյան համակարգեր: