գլխավոր Քաղաքականություն Հունաստանի կողմից կործանիչների գնումն անհանգստացրել է Թուրքիային

Հունաստանի կողմից կործանիչների գնումն անհանգստացրել է Թուրքիային

Թուրքիայում մամուլում իրարանցում է առաջացրել Ֆրանսիայից 18 միավոր Rafale կործանիչներ գնելու վերաբերյալ նախօրեին Աթենքի ու Փարիզի միջև ստորագրած պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ պայմանագիրը կնքվել է այն պահին, երբ Ստամբուլում ընթանում էր թուրք-հունական՝ 2016-ին ընդհատված բանակցությունների հերթական փուլը: Այս հանգամանքը թուրքական մամուլը «Աթենքի կողմից հրահրող քայլ» է որակել: Պետք է նշել, սակայն, որ Ֆրանսիայի ու Հունաստանի միջև կործանիչների գործարքի վերաբերյալ բանակցությունները սկսվել էր դեռևս ամիսներ առաջ: Թուրքական մամուլում հրպարակված տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիան մտադիր է նաև ռազմածովային ոլորտի սպառազինություն վաճառել:

Նշենք նաև, որ թուրքական կողմը, որը առանձնապես չի թաքցնում իր հավակնությունները էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի որոշ հատվածների, երկկողմ հարաբերությունների լարվածության մեջ մեղադրում է «մաքսիմալիստական ձգտումներ ունեցող» Հունաստանին: