գլխավոր Իրադարձային Իմ անձնագիրն ինձ մոտ է, իմ սենյակ չի հաջողվել մտնել. Ալեն Սիմոնյան

Իմ անձնագիրն ինձ մոտ է, իմ սենյակ չի հաջողվել մտնել. Ալեն Սիմոնյան

Իմ անձնագիրը, իմ մոտ դրված է, իմ սենյակ չի հաջողվել մտնել, լիքը փաստաթուղթ ունեմ, կարող էին դիպլոմս էլ գողանալ: Իրականում մեր դիվանագիտական անձնագրերը խնդիր ունեն, իրենց ծածկույթը շատ վատն է, վերջին երկու-երեք տարվա ընթացքում, երկու անգամ դիմել եմ ԱԳՆ-ին և հաճախակի փոխում ենք 5 տարվան չենք սպասում. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԳՆ-ի  այն տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանի անձնագիրը գողացել են:

Հարցին, ինչո՞ւ երեկ ԱԳՆ-ն  հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողացել են, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Երեկ ճիշտ գտան հայտարարել, ես չեմ հասկանում ի՞նչ ինտրիգ կա դրա մեջ, որ որևիցե պաշտոնյայի անձնագիր ու փաստաթուղթ գողացել են: Եթե կարելի է մտնել վարչապետի տուն և հեռախոս գողանալ , ապա եթե մտնում վարչապետի աշխատասենյակ, հաստատ կարելի է նաև անձնագիր գողանալ: Ես ձեզ ասում եմ՝ բազմաթիվ փաստաթղթեր են գողացել, անձնական իրեր էին գողացել: Ես համարում եմ, որ սխալ էր նույնիսկ հայտարարել, որ օծանելիք ու ժամացույց են գողացել, որովհետև շատ անձնական ոչ կարևոր բան է, իր այդ ժամանակահատվածի համար, ուղղակի պահը հուզական լինելու մասով ասել են, որքան մանր են եղել դրդապատճառները, որ գողացել են, վստահ եմ այցեքարտեր էլ են գողացել»:

Լրագրողի հարցին, թե  բացառո՞ւմ եք, որ ադրբեջանցիներին դիվանագիտական անձնագրեր են վաճառվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես դա ցնդաբանություն եմ համարում: Ադրբեջանցիներին պայմանական ասենք, անձնագրեր են բաժանվել, ի՞նչ կապ ունի վարչապետի անձնագիրը կբացատրե՞ք պատճառահետևանքային կապը: Հիմա անձնագիր բառը և ադրբեջանցի բառը դնում եք մի վերնագրի մեջ և փորձում եք ինտրիգ անել: Ենթադրենք նման տեղեկություն կա, ի՞նչ կապ ունի ՀՀ վարչապետի աձնագիրը, ու Քյարամյանը, որն այժմ քրեական գործով անցնում է, հայտարարել էր, որ ադրբեջանցինիներին անձնագիր էին տվել, ենթադրենք ճիշտ է, ի՞նչ կապ ունի վարչապետի անձնագիրը դրա հետ»: