գլխավոր Քաղաքականություն Փաշինյանի կնոջը սիմֆոնիկ նվագախումբի համերգին մասնակցելու հրավեր չի ուղարկվել

Փաշինյանի կնոջը սիմֆոնիկ նվագախումբի համերգին մասնակցելու հրավեր չի ուղարկվել

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մամուլի հայղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Վարչապետի և Նախագահի կանանց անվանական հրավերներ չեն ուղարկվում:

Միաժամանակ, բարձրաստիճան պետական պաշտոնյաները, ըստ Արամ Խաչատրյան համերգասրահի արարողակարգի‚ առանց հրավերի կարող են ներկա գտնվել ցանկացած միջոցառման, իրենց համար նախատեսված կառավարական օթյակում»:

Հիշեցնենք, որ օրերս մի շարք քաղաքացիներ Աննա Հակոբյանի ներկայության պատճառով լքել էին Արամ Խաչատրյան համերգասրահը: