գլխավոր Գլխավոր Բոլորը բոլորի պատերազմի վտանգ կա․ Պուտին

Բոլորը բոլորի պատերազմի վտանգ կա․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսում իր ունեցած ելույթում անդրադարձել է աշխարհում տիրող պայթոյւնավտանգ իրավիճակին։ Ըստ նրա, հիմա ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ աշխարհում կարող է պայթել մի պատերազմ, որտեղ բոլորը բոլորի դեմ են։ Ըստ նրա, սոցիալ-տնտեսական խնդիրներն են այս ամենի հիմքում ու դա է ժամանակակից աշխարհի համար մեկ մարտահրավերը։ Պուտինի կարծիքով, այսպես կոչված «ոսկե միլիարդի» հիմքով տնտեսություն կառուցելու մոդելը շատ ապակառուցողական է, իչն էլ հանգեցնում է ժամանակակից խնդիրներին։

Ըստ նրա, միաբևեռ աշխարհի մոդելը վաղուց իրեն սպառել է և պետք է հրաժարվել դրանից։