
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանցիներին Հայաստանի Հանրապետության անձնագրեր տրամադրելու վերաբերյալ տեղեկություններին, ասաց, որ իրենք ստուգել են այդ տեղեկությունները և որևԷ նման փաստ չեն հայտնաբերել:
«Մենք նույնիսկ դիմել էինք այն անձանց, ովքեր որ մամուլում և տարբեր սոցկայքերով հանդես էին եկել նմանատիպ հայտարարություններով, դիմել էինք, որպեսզի մեզ տրամադրեին գեթ մեկ օրինակ, գեթ մեկ նմուշ, որը տեղի չի ունեցել, որպեսզի քննություն կարողանայինք իրականացնել»,-ասաց Ֆիդանյանը: