գլխավոր Սպորտ 21-ամյա ֆուտբոլիստին դանակահարել են․ նա մահացել է

21-ամյա ֆուտբոլիստին դանակահարել են․ նա մահացել է

Օմսկի «Իրտիշը» հայտնել է երիտասարդական ու հիմնական թիմերի նախկին ֆուտբոլիստ Եգոր Դրոբիշի ողբերգական մահվան մասին:

«Եգորը մեր երիտասարդական թիմի առաջատարներից մեկն էր, բայց 2019 թվականին նրան հաջողվեց ընդամենը երեք հանդիպում անցկացնել հիմնական կազմում», – ասվում է ՖԱԼ-ի ակումբի հայտարարության մեջ:

Ըստ «Новый Омск» թերթի, 21-ամյա Դրոբիշը մահացել է ծեծկռտուքի ժամանակ ստացած դանակահարությունից: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 26-ի ուշ երեկոյան Օմսկի փողոցներից մեկում: