գլխավոր Սպորտ ՈՒԵՖԱ-ն մտադիր չէ կրճատել ԵՎՐՈ-2020-ը ընդունող քաղաքների թիվը

ՈՒԵՖԱ-ն մտադիր չէ կրճատել ԵՎՐՈ-2020-ը ընդունող քաղաքների թիվը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպայի առաջնությունը 12 քաղաքներում անցկացնելու գաղափարին՝ չնայած սահմանափակ հաճախելիությանը: Հայտնում է The Independent թերթը:

ՈւԵՖԱ-ն կապի մեջ է հյուրընկալող քաղաքների հետ, որոնք բոլորը հայտարարել են մրցաշարն անցկացնելու իրենց մտադրության մասին: Կազմակերպության ծրագրերը նախատեսում են Եվրոպայի առաջնության անցկացման չորս հիմնական տարբերակ՝ հանդիսականներով լի մարզադաշտեր,կամ էլ՝ 75 տոկոս, 50 տոկոս կամ 25 տոկոս հանդիսականների ներկայություն:

Կա որոշակի հավանականություն, որ ընդունող որոշ քաղաքները գուցե ստիպված լինեն հետագայում հրաժարվել մրցաշարից ՝ կորոնավիրուսի ներկայիս ճգնաժամի պատճառով:

Նախկինում առաջարկվում էր մրցաշարը անցկացնել մեկ երկրում կամ մի քանի երկրներում: Աջակցություն ստացած հավանական տարբերակներից մեկը Անգլիան էր, որը առաջնությունը հյուրընկալեու էր միայնակ կամ Շոտլանդիայի և Իռլանդիայի հետ միասին: Այնուամենայնիվ, գնահատելով առկա բոլոր տեղեկությունները, ՈւԵՖԱ-ն վստահ է, որ մրցաշարը կարող է անցկացվել ինչպես պլանավորված էր:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը, այն հետաձգվել էր մեկ տարով ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մրցաշարը նախատեսվում է անցկացնել եվրոպական 12 քաղաքներում։