գլխավոր Քաղաքականություն Պուտինը և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ առաջին հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանավորվել են երկարաձգել  սպառազինությունների զսպման համակարգի կարեւորագույն բաղադրիչներից մեկն համարվող ДСНВ համաձայնագիրը։ 

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում իր աշխատանքը սկսելու առիթով։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ հարաբերությունների նորմալացումը կհամապատասխաներ երկու երկրների շահերին հաշվի առնելով, որ երկու երկրները ունեն առանձնահատուկ պատասխանատվություն աշխարհում կայունության եւ անվտանգության ապահովման գործում։

Առաջիկա օրերին կողմերը կավարտեն բոլոր անհրաժեշտ գործխողությունները, որով կապահովվի հարձակողական, ստրատեգիական նշանակության սպառազինությունների պայմանագրի անխափան գործունությունը, որը ապահովում է հրթիռամիջուկային զինանոցների փոխադարձ զսպումը։ Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային օրակարգի այլ հարցերի եւ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին։