
Երեկ ռուսալեզու Telegram ալիքները հարցում իրականացրեցին՝ պարզելու, թե ում են տեսնում Հայաստանի քաղաքացիները երկրի առաջնորդի կարգավիճակում: Այս մասին գրում է Pastinfo-ն։
Հարցման արդյունքները բավանին ուշագրավ էին, որոշ իմաստով՝ նաև անսպասելի:
Հարցմանը մասնակցած շուրջ 46.000 օգտատերերի 46 տոկոսը քվեարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 19 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանի օգտին: Բայց ինչպես պարզ դարձավ հրապարակված փաստերից՝ Փաշինյանի օգտին քվեարկելու ֆլեշմոբ էին իրականացրել ադրբեջանական ալիքները՝ կոչ անելով օգտատերերին սատարել ՀՀ վարչապետին:
Իսկ անսպասելին այդ քվեարկության մեջ այն էր, որ հարցվածների 14 տոկոսը ՀՀ ղեկավարի պաշտոնում տեսնում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին, իսկ 12 տոկոսը՝ ռուսաստանաբնակ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին:
Մնացած գործիչները ստացել էին 3 տոկոսից էլ պակաս ձայներ:
Այս հարցման անակնկալը հենց Մինասյանի ու Վարդանյանի ստացած ձայներն էին, որոնք աճում էին գրեթե զուգահեռ՝ կարծես փոխլրացնելով իրար: Տպավորություն է սեղծվում, որ նրանց ռեսուրսների, բիզնես կապերի ու գիտելիքների մեկտեղումը կարող է փրկել Հայաստանն այս աղետից և նրանց կհաջողվի, համախմբելով առողջ ուժերին, կանգնեցնել հայրենիքի գահավիժումը:
Սա դեռևս տեսական հարցադրում է, իսկ թե որքանով է կենսունակ, ցույց կտա ժամանակը: