գլխավոր Գլխավոր Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղի հարցով խորացնել Իրանի հետ երկխոսությունը

Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղի հարցով խորացնել Իրանի հետ երկխոսությունը

Մոսկվան և Թեհրանը նշում են իրենց փոխադարձ հետաքրքրությունը տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ երկխոսության խորացման հարցում, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բանակցություններ սկսելով Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

«Հաշվի առնելով հարևան տարածաշրջանում մեր երկրների դերը` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Պարսից ծոցում անվտանգությունը, Աֆղանստանի հարցը և, իհարկե, կարող ենք քննարկել այն իրավիճակը, որը ստեղծվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության եկան Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: