գլխավոր Իրադարձային Ալրաղացի Լյովիկը դատարանին խնդրել է իրեն ազատ արձակել

Ալրաղացի Լյովիկը դատարանին խնդրել է իրեն ազատ արձակել

Hraparak.am-ը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի գործի դատաքննությունը։

Նիստին կալանքի տակ գտնվող ամբաստանյալը չէր ներկայացել, նա դիմում էր ուղարկել դատարան` նշելով, որ առանց իր ներկայության անցկացնեն նիստը։ Նաեւ ասել էր, որ խնդրում է դատարանին փոխել իր խափանման միջոց կալանավորումը։

Նիստին քննարկվեց խափանման միջոցի հարցը, նախաքննական կողմը նշել էր, որ ազատության մեջ գտնվելով Լ.Սարգսյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ 

Մեղադրողը եւս նշեց, որ ընտրված խափանման միջոցը պետք է թողնել անփոփոխ։

Պաշտպաններից Աշոտ  Սարգսյանը նշեց, որ 4 ցուցմունք է եղել իր պաշտպանյալի դեմ, որից ոմանք հրաժարվել են։

Նա նաեւ նշեց, որ նրան կալանքի տալ պահելու հիմքերը չկան։

Պաշտպանական կողմը նաեւ միջնորդեց գրավ կիրառել` չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը»: