
Նակինում գրել էինք Սևանա լճի գլխին կախված վտագների մասին։ Խնդիրն իրականում Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած աղբյուրներն ու սնուցող ավազաններն են, որոնցից սնվում է Սևանը։ Գեղարքունիքի մարզպետը միայն այսօր է խոսել այդ խնդիրներից։ Ռոմանոս Պետրոսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել․ «Այդ հատվածներում են Սևանի ավազանի ջրահավաք հիմնական աղբյուները, որոնց հետ կապված բնապահպանական որոշ շրջանակներ մտահոգություն էին հայտնել: Մտահոգությունները մանրամասն ուսումնասիրել են ու փոխանցել են պաշտպանական գերատեսչություն ու վարչապետի աշխատակազմ»։