գլխավոր Իրադարձային Պայթյուն` Սաուդյան Արաբիայում

Պայթյուն` Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով սաուդական «Խաբր ալ աջիլ» պորտալին:

Պորտալի տեղեկություններով՝ պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն, բայց սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են տեսանյութեր տեղադրել Էր Ռիադից, որոնցում երևում է, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերի արձակած հրթիռը բարձրության վրա խոցում թիրախը:

Սոցցանցերի օգտատերերը ենթադրում են, որ սա եմենյան «Անսար Ալլահ» (հութիներ)  շարժման ապստամբների օդային հարձակման կանխումն էր, նրանք պարբերաբար ռմբակոծում են Սաուդյան Արաբիայի քաղաքները:

Եմենում կռվող արաբական կոալիցիան այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություն չի արել: