գլխավոր Գլխավոր Բանակի տոնը չի նշվի

Բանակի տոնը չի նշվի

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ մեծ տոնական հանդիսավոր միջոցառումներ չեն անցկացվի: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մեծ տոնական միջոցառումներ չեն լինելու, ինչպես լինում էր ամեն տարի: Բավարարվելու ենք ընդամենը զորամասերում և զորամիավորումներում միջոցառումներով»,- ասացին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձը: