գլխավոր Իրադարձային Ադրբեջանցիները Շուշիում դպրոց կկառուցեն. Ալիևն ու Էրդողանը հաստատել են

Ադրբեջանցիները Շուշիում դպրոց կկառուցեն. Ալիևն ու Էրդողանը հաստատել են

Շուշիում դպրոց կառուցելու համար նախ կընտրվի հարմար վայր, ապա կդրվի դպրոցի հիմքը: Այս մասին հայտարարել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, գրում է minval.az կայքը:

Նա նշել է, որ Շուշիում Ուզեիր Հաջիբեկովի անվան դպրոց կառուցելու առաջարկը հաստատվել է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխադարձ համաձայնությամբ Շուշիում դպրոց կառուցելու մեր նախագիծը հաստատվել է»,-ընդգծել է Բահչելին:

Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա դպրոցի հիմքի տեղադրման արարողությունը: Թուրք կուսակցապետը ցուցադրել է նաև դպրոցի նախագծի նախնական տարբերակը և ավելացրել է, որ շինարարական աշխատանքներն ավարտվելուն պես ուսումնական հաստատությունը կտրամադրվի Ադրբեջանին: