
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր առավոտյան տարածաշրջանային այցի շրջանակում ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Նշվում է՝ Զարիֆը ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Արցախի, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, Սիրիիայի, Աֆղանստանի և Պարսից ծոցի հետ կապված հարցեր:
Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ Արցախում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղիները և հյուսիսային հարևանների հետ տնտեսական համագործակցության ընդլայնումն Իրանի արտգործնախարարի՝ ՌԴ այցելության մյուս նպատակներն են: