գլխավոր Իրադարձային Փորձ է արվում լուծարել ԱԺ-ն` առանց Փաշինյանի հրաժարականի. Վահագն Հովակիմյան

Փորձ է արվում լուծարել ԱԺ-ն` առանց Փաշինյանի հրաժարականի. Վահագն Հովակիմյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ օրակարգում քննարկում են ԱԺ-ն լուծարելու հարցը, և այդ նախագծի հեղինակը Վահագն Հովակիմյանն է:

Փակ նիստից առաջ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման գաղափար կա, այն դեռևս խմբակցությունում չեն քննարկել, և չունի որոշում:

«Այսօր խմբակցությունում կքննարկենք և գուցե գաղափարը մերժենք: Սա իմ գաղափարն է եղել, գաղափարն այդպես հայկական չէ, էլի: Սահմանադրական փոփոխությունների շրջանակում, երբ քննարկում էինք նոր սահմանադրության հանձնաժողովում, այդ ժամանակ այս թեման արծարծվել է: Այս թեման ես ուսումնասիրել եմ, թե ուրիշ խորհրդարանական երկրներում ինչպես է:

Չեմ բացառում, որ խմբակցությունում քննարկելու արդյունքում այդ գաղափարը չընդունվի, այսինքն՝ քանի դեռ չկա թեման, քանի դեռ պատգամավորների ստորագրությամբ նախագիծ չի դրվել շրջանառության մեջ, այդ պատճառով էլ մանրամասներին անդրադառնալը ճիշտ չէ»,- նշեց Վահագն Հովակիմյանը:

Նա ընդգծեց, որ ԱԺ-ն լուծարելու և նոր արտահերթ ընտրությունների գնալու համար Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խնդիր չի լինելու: