գլխավոր Իրադարձային Արցախի Շոշ գյուղում դպրոց է վերաբացվել

Արցախի Շոշ գյուղում դպրոց է վերաբացվել

Դեռ 2004–ին Տոռոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց: Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը, պատերազմի հետևանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում:

Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ են վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո, մեկ շաբաթ առաջ բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները: Այս մասին հաղորդում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ը: