գլխավոր Գլխավոր Լիլիթ Մակունցը ԱՄՆ լրտե՞ս է․ EaDaily

Լիլիթ Մակունցը ԱՄՆ լրտե՞ս է․ EaDaily

Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու շուրջ քննարկումների ֆոնին համացանցում սկսել է ակտիվորեն տարածվել ռուսական EaDaily.com կայքի մի հոդված, որում բացահայտվում են «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի առնչությունները ամերիկյան հատուկ ծառայությունների հետ։

2019թ.ին EeDaily-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ 2016թ-ի ապրիլին Մակունցն աշխատանքի է անցել ամերիկյան «Խաղաղության կորպուսում»։ Սակայն պարզվում է, որ մինչ այդ տիկին Մակունցը 2015թ-ին ԱՄՆ-ի Թավթսի համալսարանում Ֆլետչերի դիվանագիտական դպրոսի ամառային դասընթացի շրջանակում անցել է «խաղաղ անհնազանդության» 5-օրյա դասընթաց, որն անցկացվում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հովանու ներքո։

«Նախկին լևոնական ակտիվիստին (Լիլիթ Մակունցին, խմբ․) դժվար կլիներ 5 օրվա ընթացքում սովորեցնել «թավշյա հեղափոխությունների» գործիքակազմի ամբողջ ներկապնակը, սակայն այդ ընթացքում միանգամայն հնարավոր էր նրան հավաքագրել։ 2016թ-17թթ-ին Մակունցի հետ ակտիվ աշխատանքներից հետո նա աշխատանքի անցավ սկսզբում Խաղաղության կորպուսում, իսկ հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի անգլերենի դասատուն»,-գրում է կայքը։