գլխավոր Գլխավոր Արցախի նախագահը շնորհավորել է Արցախի հերոսին 50-ամյակի առթիվ

Արցախի նախագահը շնորհավորել է Արցախի հերոսին 50-ամյակի առթիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորևել է Պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի ծննդյան 50-րդ տարեդարձը։ Արցախի նախագահն այս մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ հրամանատար

Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը»,– գրել է նա և տեղադրել Կարեն Ջալավյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու մասին տեսանյութը, իր իր ֆեյսբուքյան էջում հրապարակվել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին։