գլխավոր Իրադարձային Մի քանի օր է ինչ աղավնին չի լքում հիվանդին

Մի քանի օր է ինչ աղավնին չի լքում հիվանդին

Հաղորդավար Վահե Ղազարյանը հրապարակել է մի լուսանկար և կից գրել.
«Լուսանկարում տեսնում եք հիվանդանոցում բուժվող հիվանդի, ում վրա աղավնի է նստած։ Լուսանկարի հեղինակ բուժքույրը նկարի մասին գրել է. Արդեն քսաներեք օր է, ինչ այս մարդը բուժվում է մեր հիվանդանոցում։ Այս քսաներեք օրերի ընթացքում նրան գեթ մեկ հարազատ կամ ընկեր

չի եկել այցի, այն ինչ այս աղավնին 2 օրը մեկ գալիս է, պատուհանից ներս մտնում և որոշ ժամանակով նստում է հիվանդի վրա, այնուհետև հետ թռչում։ Այս աղավնին ոչ մի կերպ մենակ չի թողնում նրան՝ չնայած մարդկային ահռելի անտարբերության:

Առավել ուշ հիվանդանոցի անձնակազմը պարզում է, որ հիվանդը ամեն առավոտ հիվանդանոցի մոտակայքում կերակրում է տասնյակ աղավնիների և հենց այդ աղավնիներից մեկն էլ այցելում է նրան, որ համոզվի, որ նրա մոտ ամեն ինչ լավ է։ Հետևությունները թողնում եմ ընթերցողին…» , – գրում է Վահե Ղազարյանը: