գլխավոր Իրադարձային Ինչպե՞ս են դիմավորել Ջհանգիրյանին ԲԴԽ-ում (տեսանյութ)

Ինչպե՞ս են դիմավորել Ջհանգիրյանին ԲԴԽ-ում (տեսանյութ)

ԲԴԽ նորընտիր անդամներ Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը այսօր առաջին անգամ մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի նիստին։ Նրանցից Դավիթ Խաչատուրյանը, ով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է, ասաց՝ իրեն սովորական են դիմավորել, առանց աղ ու հացի։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Աղ ուհացով դիմավորելու մասին, հիշեցնենք, Գագիկ Ջհանգիրյանն էր հայտարարել Ազգային ժողովի ամբիոնից, որ ԲԴԽ-ում իրեն պետք է աղ ու հացով դիմավորեն։ Ուստի նրան ևս հարցրինք՝ ինչպե՞ս ընդունեցին իրեն ԲԴԽ-ում։ 

«Նորմալ, նորմալ, ամեն ինչ նորմալ ա»,- ասաց Ջհանգիրյանն ու շտապեց իր նոր աշխատասենյակ։

-Աղ ու հացո՞վ դիմավորեցին Ձեզ։

– Նորմալ ա, դու մի հուզվի, ամեն ինչ լավ ա։

– Ես չեմ հուզվում, կարևորը՝ ԲԴԽ անդամները չհուզվեն, հատկապես՝ նորընտիր։

– Նորմալ ա, ամեն ինչ լավ ա։