գլխավոր Գլխավոր Չինաստան-Ճապոնիա-ԱՄՆ սիրային եռանկյունի

Չինաստան-Ճապոնիա-ԱՄՆ սիրային եռանկյունի

Գաղտնիք չէ, որ ասիական տարածաշրջանը համամոլորակային տնտեսական խոշոր խաղացող է զարգացած և զարգացող երկրների խոշոր քանակով: Ուստի, տեսականորեն, ասիական երկրներից երկուսի՝ Ճապոնիայի և Չինաստանի միջև ծառացած խնդիրը` ծագած Արևելա-Չինական ծովում , ԱՄՆ-ը դիտարկել է որպես ԱՄՆ-Ճապոնիա փոխօգնության հիմնական իրավական նորմ։ Սակայն այն իրականում հղի է տնտեսական լուրջ հետևանքներով:

Հնարավոր տնտեսական սահմանափակումները , պատժամիջոցներն ու բոյկոտները հիմնականում երկու նպատակ կարող են ունենալ.

1 Չինաստանի տնտեսական ազդեցության նվազեցում,

2 ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից նոր շուկաների նվաճման փորձ:

Սրանց կարելի է գումարել չինական տեխնոլոգիական ահռելի առաջընթացը, որ մրցակցությունից դուրս է թողնում իրենց, հետևաբար խնդիրն ավելի խորքային է, քան միջպետական վեճը, պայմանավորված վիծահարույց կղզիներով…

Ուստի հատկանշական է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հայտարարությունը Ճապոնիայի ՊՆ նախարար Նոբուո Կիշիի հետ զրույցի ժամանակ, առ այն, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի Ճապոնիայի շահերը Չինաստանի հետ Սենկակու կղզու հետ կապված ունեցած վեճում։ Մասնավորապես, նախարար Օսթինը հաստատել էր, որ ԱՄՆ եւ Ճապոնիայի միջեւ գոյություն ունեցող Անվտանգության պայմանագրի հինգերորդ հոդվածը վերաբերվում է Սենկակու կղզուն եւ ենթադրում է, որ կողմերը համատեղ պաշտպանելու են միմյանց շահերը, եթե այլ պետության կողմից իրենց դեմ ռազմական ագրեսիա լինի։ Օսթինը նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Արեւելա-Չինական ծովի ստատուս-քվոյի միակողմանի խախտման ցանկացած փորձի։

Վահե Առաքելյան