գլխավոր Գլխավոր 6 հազարից պակաս զոհ․ փորձագետը՝ հայկական կողմի զոհերի մասին

6 հազարից պակաս զոհ․ փորձագետը՝ հայկական կողմի զոհերի մասին

Ղարաբաղյան հակամարտության աշնանային սրման ընթացքում հայկական կողմից չորս հազար մահվան կանխատեսումը վստահություն չի ներշնչում, պարզ չէ հաշվարկման մեթոդաբանությունը: 

նշել են հայ ռազմական փորձագետները, հաղոդում է 24․01․2021 «Կովկասյան հանգույց» (’’Кавказский узел’’) կայքը։
 
Հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտնել էր, որ ԼՂ-ում հայկական կողմից հայտնաբերվել է սպանվածների 3439 դի: Բացի այդ, նա նշել էր, որ հայկական կողմի զոհերի թիվը 4 հազարից չի անցնի։

«Փոխվարչապետի հայտարարությունը պատերազմի ընթացքում զոհված շուրջ 4000 մարդու մասին հուսալի կլիներ, եթե ներկայացվեր մարտական ​​կորուստների հաշվարկման մեթոդաբանությունը»,- հունվարի 23-ին «Կովկասյան հանգույց»-ի թղթակցին ասել է «Ռազմինֆո» ռազմական վերլուծական կայքի փործագետ Հայկ Խաչիկյանը:

Վերլուծաբանը բացատրել է, որ այսպես անհասկանալի է, և «արդյո՞ք հաշվի են առնվել ծնունդով Արցախից (Լեռնային Ղարաբաղ), պատերազմում զոհված և Արցախում հուղարկավորված զինծառայողները»:

«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը [CDSI] հունվարի 21-ին նշել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կորուստները, ըստ ոչ պաշտոնական տվյալների, հունվարի սկզբին կազմել է 6 հազար մարդ: Վիրավորների ու խեղում ստացածների թիվը 8000 էր», – հունվարի 21-ին ասել է ինստիտուտի տնօրեն, ադրբեջանցի վերլուծաբան Ջասուր Սումերինլին:

Խաչիկյանի խոսքերով՝ անհասկանալի է, թե ինչ տվյալների հիման վրա են հիմնվել ԿՌՀ ինստիտուտի զեկույցի հեղինակների հաշվարկները: «Ըստ իմ դիտարկումների, որոնք բավականին մոտավոր ու կոպիտ են, հայկական կողմի կորուստների մասին տվյալները պետք է լինեն 6 հազարից պակաս զոհ», – նշել է հայ ռազմական վերլուծաբանը։

Վերջինս կիսել է նաև այն կարծիքը, որ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը թույլ է տալիս առաջխաղացող թշնամուն կրճատել զոհերի թիվը: «Ադրբեջանական կողմը հիմնական կորուստները կրեց պատերազմի սկզբում, երբ փորձեց ճեղքել պաշտպանական գիծը: Դրանից հետո գրոհային անօդաչու թռչող սարքերը կիրառվելու հնարավորություն ստացան ավելի մեծ տարածքում, այդ թվում՝ հրետանին ճնշելու համար, որը էականորեն ազդեց թշնամու կորուստների քանակի վրա», – պարզաբանել է Հայկ Խաչիկյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում թշնամու կորուստները շատ ավելի շոշափելի կլինեին, և պատերազմի ելքը բոլորովին այլ կլիներ։

Ռազմական փորձագետ Ռոբերտ Նազարյանը համաձայնել է, որ ԱԹՍ-ի օգտագործումը նվազեցրել է ադրբեջանական կողմի մարտական ​​կորուստները: «Անօդաչու թռչող սարքերի և տեխնոլոգիաների օգտագործման գերխնդիրը հենց իրենց սեփական կորուստների կրճատումն է», – ասել է նա:

Նազարյանը դժվարացել է գնահատել Ավինյանի՝ զոհերի թիվը 4 հազարը չանցնելու վերաբերյալ հայտարարությունը, և հայկական կողմի մարտական կորուստները։ «Ինչ վերաբերում է CDSI զեկույցին, նրանց տվյալները նույնպես վստահություն չեն ներշնչում, քանի որ հաշվարկման եղանակը պարզ չէ: Բայց ակնհայտորեն զոհերի թիվը գերագնահատված է», – նշել է ռազմական փորձագետը: