գլխավոր Իրադարձային Թուրքիան թողարկել է Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ

Թուրքիան թողարկել է Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ

Թուրքիայում թողարկվել է Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ, հայտնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Դրա դիմային կողմում պատկերված Ադրբեջանի վարչական տարածքի ուրվագիծը՝ ներառյալ Արցախը, Աղդամի մզկիթը և հայոց բերդաքաղաք Շուշիի պարիսպները, իսկ ետնամասում պատերազմում ոչնչացված ադրբեջանցի զինվորներին խորհրդանշող ծաղիկը՝ խառըբուլբյուլը»,- նշել է նա։