գլխավոր Իրադարձային Թողարկվել է «Գոձիլան ընդդեմ Քոնգի» ֆիլմի առաջին թրեյլերը

Թողարկվել է «Գոձիլան ընդդեմ Քոնգի» ֆիլմի առաջին թրեյլերը

Թողարկվել է «Warner Bros.» ընկերության «Գոձիլան ընդդեմ Քոնգի» ֆիլմի թրեյլերը։ Պրոմոհոլովակը հրապարակվել է հունվարի 24-ին ընկերության YouTube-յան ալիքում։

Ռեժիսոր Ադամ Վինգարդի ամերիկա-ճապոնական ֆանտաստիկ մարտաֆիլմը կպատմի երկու հայտնի հրեշների հակամարտության մասին։ Ժապավենի հիմքում գիգանտ սուպերէակների էկոհամակարգն է՝ ինչպես դասական, այնպես էլ նոր։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2021թ.-ի մարտի 26-ին։

Գոձիլան ու Քինգ Քոնն արդեն հանդիպել են մի ֆիլմում՝ «Քինգ Քոնգն ըննդեմ Գոձիլայի» (ԱՄՆ-Ճապոնիա, 1962)։

2014թ.-ին Warner Bros-ն ու Legendary-ը վերաթողարկել են ճապոնական ֆիլմաշարը Գոձիլայի մասին։ Համանուն ֆիլմը, որը նկարահանվել է ռեժիսոր Գարետ Էդվարդսի կողմից, վարձույթում 529 մլն դոլար է հավաքել։

Քինգ Քոնգի մասին առաջին ֆիլմը հայտնվել է 1933թ.-ին։ Քինգ Քոնգի կերպարը ստեղծել է ռեժիսոր եւ սցենարիստ Մերիան Կուպերը։ Այս հրեշի մասին ամենահայտնի ժապավեններ են դարձել Ջոն Գիլերմինի (1976) եւ Փիթեր Ջեքսոնի (2005) ժապավենները։