գլխավոր Հասարակություն Հայ երիտասարդները հանդիպել են Էրդողանին

Հայ երիտասարդները հանդիպել են Էրդողանին

Հունվարի 22-ին հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ թուրքաբնակ համայնքների` այդ թվում , հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին նշում է  ermenihaber.am-ը։

Հայ համայնքի երիտասարդներից Ջանին Ազիզովը նշել է, որ նմանատիպ հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանք ավելի լայն շրջանակների հետ իրականացվեն։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանն էլ անրադառնալով հանդիպմանը փաստել է դրա կարևորությունը:

Հավելենք, որ հայ համայնքի աշխատանքների համակարգողներն են Մերի Թաքսի Դեվեջյանն ու Արաս Յոլուսևերը։