գլխավոր Իրադարձային Մոսկվայում քննարկվելու է ադրբեջանական լոլիկի մատակարարման հարցը

Մոսկվայում քննարկվելու է ադրբեջանական լոլիկի մատակարարման հարցը

«Ռոսսելխոզնադզոր»-ը տեղեկացրել է, որ հունվարի 26-ին բանակցություններ կանցկացվեն Ադրբեջանից Ռուսաստանի Դաշնություն լոլիկ մատակարարելու հարցի շուրջ, հաղորդում է minval.az-ը:

Հունվարի 26-ին բանակցություններ կանցվացվեն «Ռոսսելխոզնադզոր»-ի և Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալության միջև, որի ընթացքում կողմերը քննարկելու են Ադրբեջանից Ռուսաստան լոլիկի մատակարարման հետ կապված խնդիրները:

Ավելի վաղ ՌԴ-ն արգելել էր ադրբեջանական լոլիկի ներկրումը, քանի որ դրա խմբաքանակում վնասատուներ էին հայտնաբերվել: