գլխավոր Իրադարձային Լիլիթ Մակունցը հարցազրույց չի տալիս․ 168․am

Լիլիթ Մակունցը հարցազրույց չի տալիս․ 168․am

Արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ  դեսպան: Այս լուրը հաստատել էր Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ հարցը քննարկվում է: Այս մասին գրում է 168․am-ը։

Այսօր խորհրդարանում մի քանի անգամ լրագրողները փորձեցին մի քանի հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լիլիթ Մակունցից, մասնավորապես՝ առանց դիվանագիտական փորձի՝ ինչպե՞ս է պատրաստվում ստանձնել մի երկրի դեսպանի լիազորությունները, ոը Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, կամ ի՞նչ է պատրաստվում փոխել հայ-ամերիկյան հարաբերություններում, և այլն:

Սակայն լրագրողների բոլոր փորձերն ապարդյուն անցան․ Մակունցի օգնականները փոխանցեցին, որ վերջինս այսօր չի պատրաստվում հարցազրույց տալ, քանի որ հանդիպումներ ունի: