գլխավոր Իրադարձային Թաղապետի տեղակալն իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները․ Խաժակյան

Թաղապետի տեղակալն իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները․ Խաժակյան

Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նման իրավական «գրագիտություն» նույնիսկ ամենավատ համատիրությունում չեք տեսնի:
Թաղապետի տեղակալը մեկ  կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները:

Չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորություն փոխանցի: Դա անում է թաղապետի տեղակալը՝ իր ձեռամբ:

Այս իշխանության մի մասը պատասխանատվության է կանչվելու անհագ և ապաշնորհ կոռուպցիայի համար, իսկ մյուսը՝ անգրագետ վարչարարության»: