գլխավոր Իրադարձային Ծովի ափին հայտնաբերվել է նախկին նախարարի դին

Ծովի ափին հայտնաբերվել է նախկին նախարարի դին

Հունաստանում 78 տարեկանում մահացել է երկրի հասարակական կարգի հարցերով նախկին նախարար Սիֆիս Վալիրակիսը: Այս մասին տեղեկացրել է հունական Skai հեռուստաալիքը, գրում է korrespondent.net կայքը:

Ծովից ափամերձ ժայռերի վրա նետված տղամարդու մարմինը հայտնաբերվել է Էվբեյա կղզու մոտակայքում, որտեղ նրա ընտանիքը տուն ունի:

Նախկին նախարարի կնոջ խոսքերով՝ Վալիրակիսը ցերեկը փչովի նավով նավարկել է Էրետրիա նավահանգստից, և դրանից հետո կապի դուրս չի եկել: Քիչ անց կինը այս մասին տեղեկացրել է առափնյա անվտանգությանը: Խուզարկության ընթացքում  աշխատակիցները գտել են նավը, որի վրա ստորջրյա որսի համար նախատեսված 2 հրացան է եղել:

«Ափին մոտեցած նավի շարժիչը աշխատում էր:  Ամենայն հավանականությամբ, Վալիրակիսը ծովն է  ընկել կամ սայթաքելու, կամ գիտակցությունը կորցնելու պատճառով, իսկ նավակը շարունակել է իր ընթացքը»,-գրում է հրատարակությունը:

Նախկին նախարարի մարմինը հայտնաբերվել է ավելի ուշ:

1981 թվականից Սիֆիս Վալիրակիսը զբաղեցրել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի, սպորտի և մշակույթի նախարարի տեղակալի, հասարակական կարծիքի փոխնախարարի պաշտոնները: 1995-1996 թվականներին եղել է հասարակական կարգի նախարար: