գլխավոր Իրադարձային Apple-ը սկսել է աշխատել ծալվող iPhone-ի վրա

Apple-ը սկսել է աշխատել ծալվող iPhone-ի վրա

Apple-ը սկսել է աշխատել ծալվող էկրանով iPhone-ի վրա, որը պետք է մրցակցի Samsung-ի նմանատիպ լուծումների հետ: Այս մասին գրում է  Bloomberg-ը:

Հաղորդվում է, որ Apple-ը մշակում է ծալովի էկրանների նախատիպեր` ներքին փորձարկման համար: Մշակվում են  մի քանի տարբերակներ, ներառյալ մեկը, որն ընդլայնվելու է մինչև iPhone 12 Pro Max-ի չափը: Դա, ամենայն հավանականությամբ, կլինի Galaxy Z Flip-ի և Moto Razr-ի նման սարք: Վերջնական սարքի գործարկման պլանները դեռ հաստատված չեն:

Փորձարկման փուլում գտնվող Apple-ի ծալվող էկրանները հիմնականում ունեն թաքնված ծխնիներ (шарнир), իսկ ամբողջ էլեկտրոնիկան տեղադրված է էկրանի ետևում, ճիշտ այնպես, ինչպես Samsung-ի լուծումները: Աղբյուրը շեշտում է, որ արտադրողը չի քննարկում «կտրված» էկրաններով սարքեր արտադրելու հնարավորությունը, ինչպես, օրինակ, Microsoft Surface Duo-ն:

Նման սարքի զարգացման սկիզբը կարող է ցույց տալ, որ հաստատ չարժե սպասել առաջիկա մեկուկես-երկու տարվա ընթացքում: Եվ բնավ փաստ չէ, որ Apple-ը սարքն ընդհանրապես շուկա է բերելու:

2021-ին մենք կունենանք iPhone-ի աննշան թարմացում, իսկ 2022-ին գուցե արտադրողն ի վերջո թողարկի ամբողջովին նոր մոդելներ։