գլխավոր Քաղաքականություն Կմասնակցեի՞ք 2018-ի հեղափոխությունը ևս մեկ անգամ․ Միքայել Մինասյան

Կմասնակցեի՞ք 2018-ի հեղափոխությունը ևս մեկ անգամ․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հարցաշար է կազմել, որում խնդրում է մասնակցել՝ 2018-ին հեղափոխությանը մասնակցած քաղաքացիներին:

«Ես հիմա աշխատում եմ «հեղափոխական եռերգություն» պայմանական անվանմամբ հրապարակախոսական ուրվագծի շարքի վրա։ Քանի որ ես 2018-ի հեղափոխությանը չեմ մասնակցել, դժվար է հասկանալ նրանց դրդապատճառները, ովքեր մասնակցել են դրան: Դրա համար էլ խնդրում եմ իմ այն ընթերցողներին, ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը Հայաստանում պատասխանել 3 հարցի։ 

1, Հիմա իմանալով այն, թե ինչով ավարտվեց 2018-ի հեղափոխությունը, կմասնակցեի՞ք արդյոք դրան եւս մեկ անգամ.

2, Համամի՞տ եք այն բանի հետ, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական զարգացումները Հայաստանին բերել են պարտության:

3, Համաձայն եք արդյոք, որ ստեղծված իրավիճակից ելքը՝ նոր հեղափոխություն է Ձեր մասնակցությամբ»,- Տելեգրամ ալիքում գրել է Մինասյանը՝ առաջարկելով ամեն հարցին պատասխանների  երկու տարբերակ. այո կամ ոչ: