գլխավոր Քաղաքականություն Կորոնավիրուսը վրացիներին հանեց փողոց․ Թբիլիսիում հանրահավաք է

Կորոնավիրուսը վրացիներին հանեց փողոց․ Թբիլիսիում հանրահավաք է

Թվիլիսիում ընդդիմության, գործարար համայնքի ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստները հանրահավաք են անցկացնում կառավարության տան մոտ՝ պահանջելով չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված սահմանափակումները:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ցույցի մասնակցի խոսքով՝ բողոքի ակցիայի նպատակն է համավարակի դեմ պայքարի անվան տակ կառավարության սահմանած բոլոր արգելքների վերացումը: Վերջինս նշել է, որ ակցիայի կազմակերպիչները տարբեր բիզնես-միություններն ու քաղաքացիական ակտիվիստներն են:

Նրանց են միացել «Գիրչի», «Լելոն հանուն Վրաստանի», «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» ընդդիմադիր կուսակցությունները: Նրանք կարծում են, որ կառավարությունը, առաջին հերթին, պետք է թույլատրի հասարակական տրանսպորտի աշխատանքը, այնուհետև վերացնի մյուս սահմանափակումները: Ցուցարարները մտադիր են պարբերաբար ակցիաներ իրականացնել՝ ստիպելու իշխանություններին զիջումների գնալ:

Վրաստանի իշխանությունները մասշտաբային սահմանափակումներ են ընդունել 2020 թվականի նոյեմբերի 28-ից՝ պայամանավորված վիրուսի տարածման ակտիվացմամբ: Անցյալ շաբաթ կառավարությունը հայտարարել էր փետրվարի մեկից մեղմացումներ սկսելու մասին:

Հաջորդ ամսվանից, ըստ ծրագրի, կվերացվի կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը, որը գործում է անցյալ տարվա մարտից: Կբացվեն նաև առևտրի կենտրոններն ու խանութները:

Հինգ խոշոր քաղաքներում (Բաթումի, Գորի, Զուգդիդ, Փոթի, Թելավ) կաշխատեն հասարակական տրանսպորտն ու դպրոցները: Փետրվարի 15-ից ողջ երկրւմ կբացվեն խոշոր շուկաները:

Թբիլիսիում, Քութայիսում և Ռուսթավիում հասարակական տրանսպորտը չի աշխատի մինչև մարտի 1-ը: Մինչև այդ ուժի մեջ է մնում նաև պարետային ժամը, որը սահմանվել է 21:00-05:00-ն:  

Վրաստանում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 253 518 դեպք, որից 3055-ը՝ մահվան ելքով: