
Ջանելիձե Վադիմ Մանուկովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի շտապ օգնության տնօրենը պատմել է Սանկտ Պետերբուրգի բնակչուհու առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք, որ կնոջը ուժայինի կողմից ոտքով հարված էր հասցվել որովայնի հատվածում հունվարի 23-ին՝ քաղաքում տեղի ունեցած ակցիայի ժամանակ:
Ինչպես հայտնել է Մանուկովսկին, ռուս կնոջ մոտ թեթև վնասվածք է ախտորոշվել։
«Նա գիտակից է, իրեն հիանալի է զգում»,-պարզաբանել է նա:
Միևնույն ժամանակ Baza-ն իր Telegram-ի ալիքում հայտնել է, որ 54-ամյա տուժածը գլխի լուրջ վնասվածք է ստացել և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Պարբերականի տվյալներով ՝ կնոջ վիճակը գիշերվա ընթացքում վատացել է, նա անգիտակից վիճակում է։
Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ-ի գլխավոր վարչությունում պարզաբանել են, որ կնոջը հարվածած ոստիկանի ինքնությունը դեռ հայնտի չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետերբուրգի դատախազությունը ստուգումներ է կազմակերպել այն խախտումների վերաբերյալ, որոնք թույլ են տրվել չարտոնված ակցիաների անցկացման ընթացքում: Մասնավորապես, վերահսկիչ մարմինը կստուգի տեղեկությունն այն մասին, որ ՕՄՕՆ-ի աշխատակիցը ոտքով հարվածել է տարեց կնոջ որովայնին: