գլխավոր Քաղաքականություն «Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է». ընդդիմության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում

«Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է». ընդդիմության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում

Ընդդիմության կազմակերպած անհնազանդության ավտորերթին այսօր` հունվարի 24-ին, ավարտվեց Հանրապետության հրապարակում: Նշենք, որ ավտոերթի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ոստիկանները  ավտոերթի ավարտին բերման  ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին:

«Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, եթե կարծում է, որ կալանքից չենք վախենում, ճանապարհային ոստիկանության տուգանքից պետք է վախենան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենք իջնում էին Նոր Նորքից ու Ավանից, ճանապարհին ՃՈ տեսուչները շուրջ 10 մեքենաներ տարբեր պատճառաբանություններով կանգնեցրել են, որպեսզի դրանք չկարողանան մասնակցել ավտոերթին։